France Presse-ը հայտնել է, որ ԱՄՆ-ը Թեհրանին կվճարի 1,7 մլրդ դոլարի պարտքը:
Խոսքը Թեհրանին 400 մլն դոլար պարտքի մասին է, որ սառեցվել էր 1981-ից: Այժմ գումարվել են այս տարիներին կուտակված տոկոսները, որոնք կազմում են լրացուցիչ 1,3 մլրդ դոլար: Նախօրեին կողմերը Հաագայում վերջնական համաձայնության էին եկել այս խնդրի շուրջ: Ժամանակին Իրանն այս գումարով ԱՄՆ-ից ռազմատեխնիկա պետք է գներ, հետագայում առքուվաճառքը վեր էր ածվել տասնամյակներ տևած դատավարության: ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հայտարարել է, որ խնդիրը լուծված է: